Yerkir.am-ը գրում է.

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոստովանել է, որ դեռահաս տարիքում մարդու է դանակահարել:

CNN-ից տեղեկանում ենք, որ Դուտերտեն նշել է, որ դեպքը տեղի է ունեցել, երբ նա 16 տարեկան է եղել: «Ես դանակով կտրել եմ նրա վիզն այն բանի համար, որ նա ինձ «ուրիշ հայացքով» է նայել»,-ասել է Դուտերտեն:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ ավելի ուշ Ֆիլիպինների նախագահն ասել է, որ ընդամենը կատակել է՝ նման լուր ասելով:

Նշենք, որ ավելի վաղ նույնպես Դուտերտեն կրկին նշել էր, որ մարդ է սպանել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել