Արյան կարգը յուրաքանչյուր մարդու կյանքում մեծ դեր է խաղում, քանի որ հենց այն է ընդգծում, թե որքանով կայուն դուք կլինենք այս կամ այն հիվանդության դեպքում։ Կա արյան մի խումբ, որն ունենալու դեպքում մարդիկ ավելի երկար են ապրում, քան մյուս խմբերի արյուն ունեցող մարդիկ։ Դա թվում է ոչ այքան արդար, սակայն գիտության հետ չես վիճի։

Հետազոտությունները բերել են այն եզրահանգման, որ արյան խումբը նույնիսկ կարող է ազդել մարդու ընդհանուր առողջական վիճակի վրա։ Օրինակ՝ II (A) խումբ ունեցող մարդիկ մալարիայի հանդեպ ավելի քիչ դիմացկուն են, քան մյուսները։ Եվ դա դարձնում է նրանց ավելի թույլ։

Սակայն ո՞ր խումբը կարելի է համարել ամենաուժեղ արյան խումբը։

Երկար ընթացող հետազոտությունները ապացուցել են, որ հատկապես I (0) արյան խումբն է համարվում ամենաուժեղը։ Այս խմբի ներկայացուցիչները հազվադեպ են տառապում սրտանոթային հիվանդություններով, հիշողության հիվնադությամբ և նույնիսկ որոշ տեսակի քաղցկեղների տեսակներով (ստամոքսի և ենթաստամքոսային գեղձի)։ Հատկապես սա է թույլ տալիս I  կարգի արյուն ունեցող մարդկանց երկար ապրել։

Համաձայն հետազոտությունների՝ I խումբը պարունակում է ավելի քիչ մոլեկուլներ, որոնք առաջացնում են արյան մակարդում։ Սրտանոթյաին հիվանդությունները շատ հաճախ անգամ բերում են հոգեկան խանգարումների, այդ պատճառով էլ, ապահովագրված լինելով առաջինից, նաև կխուսափեք 2-րդից։

Եթե դուք ունեք I խմբի արյուն, ապա դուք արդեն իսկական հաջողակ եք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել