Ռուսաստանում տարածվող Red Carpet ամսագիրը երեկ Երևանում նշում էր առաջին համարի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին շոու բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր, ովքեր ժամանել էին Մոսկվայից՝ Մարտ Բաբայանը՝ կնոջ հետ, Սյուզի Մելիքյանը, Ռիչարդ Մադլենյանը, Օլգա Հակոբյանը, Լուիզա Ներսիսյանը, Արսեն Սաֆարյանը՝ կնոջ հետ, Արմեն Գալյանը, Արամ Նիկոլյանը, Սոֆի Մխեյանը, Վաչե Թովմասյանը՝ կնոջ հետ, իսկ երեկոն վարում էր Սուրեն Առուստամյանը: BlogNews.am-ը ներկայացնում է միջոցառման հետաքրքիր պահերը։

Երրորդ համարի շապիկին հայազգի դերասան Միքայել Արամյանն էր, ով վերջերս նկարահանվել է երգչուհի Աննա Սեդոկովայի տեսահոլովակում: Միքայելը շապիկում ներկայանում էր ռետրո ոճում, նրա հետ աշխատել էին ոճաբան Արմեն Գալյանը և լուսանկարիչ Արտաշես Մարտիրոսյանը:  

«Ֆոտոշարքի թեման միասին ենք ընտրել, բայց ինձ դուր է գալիս այդ ժամանակաշրջանի ոճը: Ինձ դուր են գալիս 1930-40-ական թվականները, այդ ժամանակ տղամարդկանց մեջ կարևորվում էին սկզբունքները, երբ ոչ թե խոսքեր էին ասում, այլ գործով էին ապացուցում իրենց արարքները: Ցավոք, նրանք հիմա պակասել են»,- նշում է Միքայելը։ 

IMG_30 copy

«Սա ռուս-հայկական նախագիծ է, որի շնորհանդեսն առաջին անգամ անում ենք Երևանում: Երրորդ շապիկի վրա դերասան Միքայել Արամյանն է, ով բավականին ճանաչված և սիրված դերասան է Մոսկվայում: Մեր ամսագրի ձևաչափը մի փոքր այլ է՝ գեղեցիկ, վառ լուսանկարներ, քիչ տեքստ՝ հաշվի առնելով այն, որ այսօր ոչ ոք չի սիրում երկար տեքստեր կարդալ»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց ամսագրի հիմնադիր Սոֆյա Գուլյանը։

Ամսագիրը չի վաճառվում, այն տարածվում է անվճար: Իհարկե, ամսագիրը կոմերցիոն է, քանի որ ներգրաված են նաև գովազդային հոդվածներ, իսկ հարցազրույցների բաժնում ներկայացնում ենք հայտնի, սիրված և, այսպես ասած, արժանի արտիստներին՝ Հայաստանում և Հայաստանի սահմանից դուրս ապրող:

IMG_19 copy
IMG_20 copy
IMG_21 copy

Երեկոյի ընթացում Սոֆյան ներկայացրեց երիտասարդ երգիչ Գոշին, ով ևս ներկայացված էր ամսագրում, և ում պրոդյուսերությամբ զբաղվում է: Ի դեպ՝ Գոշին հիմա շատերը տեսնում են «Ֆուլ հաուս» և «Ոսկե դպրոց» նախագծում:

IMG_23 copyIMG_24 copyIMG_26 copyIMG_34 copy

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Շաքե Արմենի  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել