Yerkir.am-ը գրում է.

Արաբական կոալիցիան, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, երկու ավիահարված է հասցրել Եմենի Սանա մայրաքաղաքում գտնվող ՊՆ շենքին. հայտնում է РИА Новости-ն` իր աղբյուրին հղումով: Կատարվածի հետևանքով վիրավորվել է 10 մարդ:

Սաուդյան Արաբիայի հարևան Եմենում, 2014-ից սկսած, հակամարտություն է, որի մի կողմում են «Անսար Ալա» շարժման հութիները և նախկին նախագահի կողմից հանդես եկող բանակի մի մասը, իսկ մյուս կողմում` կառավարամետ ուժերը: 2015-ից սկսած` արաբական կոալիցիան աջակցում է կառավարամետ ուժերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել