Չինական Hotwav ընկերությունն արտադրել է Symbol S3 սմարթֆոնը, որն արտաքնապես շատ նման է iPhone X-ին: Այս նոր սմարթֆոնը վաճառվելու է iPhone X-ի գնից մոտ 10 անգամ ցածր գնով՝ 80 դոլարով: Նշեմ, որ այս սմարթֆոնը iPhone X-ին նման է միայն արտաքնապես, իսկ ֆունկցիոնալությամբ ու տեխնիկական պարամետրերով ամբողջովին տարբեր հեռախոս է:

Symbol S3 սմարթֆոնն աշխատում է Android 8.0 Oreo օպերացիոն համակարգով: Սմարթֆոնն ունի 6 դյույմանոց էկրան, MediaTek MT6739 պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողություն, 2900 մԱ/ժ մարտկոց: Սմարթֆոնի առջևում և ետնամասում տեղադրված են կրկնակի տեսախցիկներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել