«Նախորդ օրը ԵՊՀ-ում տար­կետման մասին օրենքին ու դասադուլին նվիրված ռեկտորա­տի նիստի թեժ պահին սենյակ է մտել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի քարտուղարուհին ու նրա ականջին ինչ-որ բան շշնջացել: Սիմոնյանը զար­մացած հայացքով նայել է կիրառական մաթեմա­տիկայի ֆակուլտետի դեկան, ուսանողների պայ­քարին սատարող Վահրամ Դումանյանի կողմը ու թե՝ պարոն Դումանյան, Ձեզ վարչապետն է հարցնում: Ըստ նիստի մասնակից մեր աղբյուրի, վարչապետը ցանկացել է «խոսել» Դումանյանի հետ՝ վերջինիս տված հարցազրույցների և արմատական դիրքորոշման հետ կապված: Բանն այն է, որ Դումանյանը մտերիմ է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նա ԵՊՀ հին կադրերից է, ժամանակին էլ մտերիմ էր ԱԺ նախկին նախա­գահ Բաբկեն Արարքցյանի հետ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել