Թվում է, թե միևնույն զուգընկերոջ հետ սեռական հարաբերությունները ժամանակի ընթացքում կկորցնեն հետաքրքրությունը, սակայն երկարաժամկետ հարաբերությունների դեպքում էլ սեքսն ունի իր առավելությունները:
Մշտական հարաբերություններն ստեղծում են վստահության այնպիսի մակարդակ, որը թույլ է տալիս լինել ազատ՝ առանց վախենալու քննադատությունից և չհասկացված լինելուց:
Երկարատև հարաբերությունների ժամանակ սթրեսը վերանում է, քանի որ մենք սովորում ենք քնել և արթնանալ միևնույն մարդու հետ: Այն խոցելի կողմերը, որոնք հարաբերությունների սկզբում բոլորը փորձում են թաքցնել, վաղ թե ուշ նկատելի են դառնում: Զուգընկերոջ հանդեպ վստահությունը շատ կարևոր է, քանի որ այդ դեպքում ավելի անկեղծ եք դառնում:
Ժամանակի ընթացքում պաշտպանվածության զգացում է առաջանում, ինչն էլ թույլ է տալիս հեշտությամբ նոր էքսպերիմենտներ կատարել՝ միասին քննարկելով ձեր ցանկությունները:
Բազմակի անգամներ սեքսով զբաղվելու արդյունքում, թվում է, թե այն կորցնում է իր հուզականությունը, սակայն այնքան էլ այդպես չէ: Մտածեք, որ կարող եք սեքսով զբաղվել պարզապես, երբ ցանկանաք:
Տարիների ընթացքում մեր մարմինը փոփոխությունների է ենթարկվում, ինչը մեզ համար շատ ակնհայտ է: Սակայն ապացուցված է, որ երբ ֆիզիկական հաճույքն ու զգացմունքային կապվածությունն անբաժանելի են, սեքսն ավելի մեծ հաճույք է պատճառում: Մեր հիշողությունը ստեղծում է մեր սիրելիի կերպարը՝ հիմնվելով նրա հանդեպ մեր ունեցած զգացմունքների վրա:
Բացի այդ՝ հոգեկան կապը երկուսի մեջ ավելի է ամրապնդվում ժամանակի հետ, քանի որ խնդիրներին միասին եք լուծումներ տալիս, միասին եք վերապրում: Եթե ունեք ձեզ սիրող զուգընկեր, միասին լինելու ցանկությունը կօգնի հաղթահարել ցանկացած արգելք:
Այնպես որ, երկարատև հարաբերությունների դեպքում էլ հնարավոր է զուգընկերների միջև պահպանել նախկինում եղած կիրքը և նոր թարմություն մտցնել սեռական կյանք: