Operativ.am-ը գրում է

Մոսկվայում էլիտար անշարժ գույք գնելու միջին բյուջեն կազմում է 99.6 միլիոն ռուբլի: Այս մասին նշվում է «Welhome» ընկերության մամուլի հաղորդագրության մեջ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Վերլուծաբանների հաշվարկներով` նախորդ ամիս վաճառվել է շուրջ 40 օբյեկտ: Քառակուսի մետրի համար միջին գինն աճել է երեք տոկոսով և կազմել 815.7 հազար ռուբլի:

Ինչ վերաբերում է պրեմիում դասի անշարժ գույքի առաջնային շուկային, ապա 2017 թվականի հոկտեմբերին վաճառվել է 160 օբյեկտ: 

Փորձագետները նշել են, որ 2013թ-ից սկսած կրճատվել է դոլարով եղած առաջարկների թիվը: Դա բացատրվում է ռուբլու կուրսի` ամերիկյան դոլարի նկատմամբ անկմամբ հատկապես 2014-2016թթ-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել