168.am-ը գրում է

Զբոսաշրջիկների համար առավել գրավիչ քաղաքը 2017 թվականին դարձել է Հոնկոնգը: Այդ մասին վկայում են Euromonitor International հետազոտական ընկերության հաշվետվության տվյալները:

Նշվում է, որ այս տարի Հոնկոնգ է այցելել 25,7 մլն զբոսաշրջիկ: Վարկանիշի երկրորդ տեղում Բանգկոկն է՝ 23,3 մլն զբոսաշրջիկներով, երրորդում՝ Լոնդոնը՝ 19,8 մլն այցելուներով:

Զբոսաշրջիկների համար գրավչության ցուցանիշով առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ Սինգապուր, Մակաո, Դուբայ, Փարիզ, Նյու Յորք, Շենչժեն եւ Քուալա Լումպուր քաղաքները:

Վարկանիշի համաձայն՝ Մոսկվան զբաղեցրել է 49-րդ տեղը. 2017 թվականին Ռուսաստանի մայրաքաղաք է այցելել 4,6 մլն զբոսաշրջիկ: Նաեւ վարկանիշում հայտնվել է Սանկտ Պետերբուրգը, որը 73-րդ տեղն է զբաղեցրել 2,9 մլն այցելուներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել