Asekose.am-ը գրում է.

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը նկարահանված է արդեն հայտնի «Իմ ճամփեն» երգի հիման վրա: Այս անգամ, սակայն, Գուրգենը տեսահոլովակում հանդես է եկել ոչ թե միայնակ, այլ՝ Ուկրաինայում բնակվող հայ երգչուհի Արփինե Քոչարյանի հետ: Asekose.am-իընթերցողներից մեկը հաղորդագրության միջոցով տեղեկություն է տրամադրել, ըստ որի՝ Արփինեն հանդիսանում է Գուրգենի նշանածը: Փորձելով պարզել տվյալ տեղեկության ճշմարտացիությունը և նաև իմանալու զուգերգի ու տեսահոլովակի ստեղծման պատմությունը՝ մենք կապ հաստատեցինք անձամբ  Գուրգենի հետ, ով այժմ հյուրախաղերով գտնվում է Եվրոպայում:

«Զուգերգով հանդես գալու առաջարկը եղել է Արփինեի կողմից: Նա բնակվում է Ուկրաինայում և այնտեղ էլ ծավալում է իր գործունեությունը: «Իմ ճամփեն» տեսահոլովակը նրա գործունեության առաջին լուրջ քայլն է»,- պատմեց Գուրգեն Դաբաղյանը՝ ավելացնելով, որ արդեն երկու տարի է, ինչ ճանաչում է  Արփինեին:

Անդրադառնալով Արփինեի՝ իր նշանածը լինելու լուրերին, Գուրգեն Դաբաղյանն ասաց.

«Ոչ, նման բան չկա: Արփինեն իմ նշանածը չէ, ու ավելին ասեմ, ես ընդհանրապես նշանադրված չեմ»,-  նկատեց երգիչը:

Հարցին՝ գո՞ւցե իրենց երկուսին, այնուամենայնիվ, կապում են ոչ միայն գործնական, այլ նաև անձնական հարաբերությունները, Գուրգեն Դաբաղյանը պատասխանեց.

«Մենք պարզապես մտերիմներ ենք, լավ ընկերներ, այդքան բան, մեր մեջ անձնական որևէ  կապ չկա»,- մանրամասնեց Գուրգեն Դաբաղյանը՝ ավելացնելով նաև, որ մտադրություն ունի օգնելու Արփինե Քոչարյանին իր հետագա գործնական քայլերում:

Իսկ թե արդյո՞ք սա նշանակում է, որ Գուրգենը այսուհետև հանդես կգա որպես երգչուհու պրոդյուսեր, երգիչը հստակեցրեց.

«Մեր դեպքում միայն պրոդյուսեր ասվածը խիստ պաշտոնական է հնչում, իսկ միայն ընկերներ՝ շատ անձնական: Դրա համար կպատասխանեմ այսպես. լինելու եմ և որպես պրոդյուսեր, և որպես լավ ընկեր, ով օգնելու է նրան իր հետագա գործունեության ընթացքում: Կարծում եմ, որ Արփինեն դեռ կունենա շատ հաջող և հետաքրքիր նոր քայլեր»,- ասաց Գուրգեն Դաբաղյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել