Ամերիկացի երգչուհի Նիկի Մինաժի եղբորը՝ 38-ամյա Ջելանի Մարաժին մեղավոր են ճանաչել Լոնգ-Այլենդ կղզում 11-ամյա աղջկա բռնաբարության մեջ։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Զոհի խոսքով՝ բռնի ֆիզիկական շփումները տեղի են ունեցել շաբաթական 4 անգամ, երբեմն դա տեղի է ունեցել օրական 2 անգամ։

Երգչուհու եղբորը սպառնում է 25 տարվա բանտարկություն։ Սակայն նրա փաստաբանը մտադիր է բողոքարկել դատավճիռը։ Մարաժի պաշտպանության հաղորդմամբ՝ մեղադրանքներն աղջկա բռնաբարության վերաբերյալ, ով այժմ արդեն 14 տարեկան է, սուտ են։ Հաղորդվում է, որ դա մտածել է «տուժողի» մայրը՝ ստիպելու Նիկի Մինաժին 25 մլն դոլարի փոխհատուցում տրամադրել իր ընտանիքին։ Հայցվորները նման հայտարարությունն անվանել են անհեթեթ։

Երգչուհու եղբոր մեղքի ապացույց են դարձել աղջկա հագուստի վրա հայտնաբերված ԴՆԹ նմուշները։

The divorce comes after Maraj (pictured walking into court in December) was arrested last December for allegedly raping a 12-year-old girl in Long Island, New York, on more than one occasion in 2015

Months before his arrest, Maraj married Robinson in a $30,000 wedding in August 2015 that was paid for by his superstar younger sister, Nicki Minaj

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել