Armtimes.com-ը գրում է.

Ռոսսելխոզնադզորի Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի տարածքային կառույցներում տեղեկություն է ստացվել, որ Հայաստանից 21 տոննա լոլիկ է ներկրվել Ռոստովի շրջան: Վերահսկողության բաժնի աշխատակիցները լոլիկներից փորձանմուշներ են վերցրել և ուղարկել փորձաքննության`  կարանտինային վտանգավոր օբյեկտների առկայությունը ստուգելու, նշված է Ռոսսելխոզնադզորի տարածած հայտարարության մեջ: 

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ լոլիկները վարակված են լոլիկի հարավամերիկյան ցեցով (Tuta absoluta): Դա բանջարաբոստանային մշակաբույսերի շրջանում տարածվող վտանգավոր վնասատու է: Հայրենիքը` Կենտրոնական Ամերիկա: Հիմնականում զանգվածաբար վնասում է լոլիկի բերքը, նկատվում է նաև կարտոֆիլի և պղպեղի վրա: Առանձնանում է բարձր ակտիվությամբ և հարմարվողականությամբ: Հայասատանից ներկրված վարակված արտադրանքը ոչնչացնելու որոշում է կայացվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել