Մեկնարկել է Mastercard քարտապանների համար Կոնվերս բանկի գործարկած ակցիայի երկրորդ փուլը: Դրա շրջանակներում բանկը գործող և նոր հաճախորդներին առաջարկում է արտոնյալ պայմաններով դառնալ Կոնվերս բանկի Mastercard Standart և Mastercard Gold քարտապան և օգտվել ակցիայի ընձեռած հնարավորություններից:

«Կոնվերս Բանկը և MasterCard-ն այս ակցիան գործարկում են անկանխիկ գործարքների խթանման նպատակով: Դրա շրջանակներում ընտանիքի 14 տարեկան և ավելի բարձր տարիքի անդամներին անվճար տրամադրվելու են  մեկ քարտային հաշվից սպասարկվող MasterCard վճարային քարտեր: Ակցիայի ավարտից հետո մեկ քարտային հաշվից ընտանիքի անդամներին սպասարկող հավելյալ քարտեր ստացած, դրանցով 200000 դրամ և ավելի ընդհանուր գումարի 10 և ավելի անկանխիկ գործարք կատարած ընտանիքների միջև վիճակահանությամբ կխաղարկվեն Դուբայ ուղևորության տոմս՝ երկու հոգու համար, իրային և դրամական պարգևներ»,- ասել են բանկում՝ հավելելով, որ ակցիան գործում է մինչև դեկտեմբերի 6-ը:

Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել