Life.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Օլյա Հակոբյանը Life.panorama.am-ի այսօրվա զրույցում հայտնել է, որ «Շանթ Պրեմիում»-ով  հեռարձակվող «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի հետեւորդները շուտով իրեն նոր կերպարում կտեսնեն:
 
«Առաջարկը ստացա իմ շատ սիրելի «Շանթ» հեռուստաընկերությունից, եւ քանի որ թիմն ինձ հարազատ էր եւ կերպարն էլ հետաքրքիր, համաձայնեցի: Այստեղ մարմնավորում եմ Մարինկա Խաչատրյանի հերոսուհու հորաքրոջ կերպարը, ով հատուկ եկել է նրան տիրություն անելու, քանի որ նրա հերոսուհին շատ երես առած, սանձարծակ աղջիկ է: Հերոսուհուս դրական, կամ բացասական երանգ տալը դժվար է, բայց միանշանակ խիստ կնոջ եմ մարմնավորում»,- պատմեց դերասանուհին: 
 
«Այստեղ հավաքված են հիմնականում «Թաքնված սեր» հեռուստասերիալի թիմը: Ինտեգրվելու խնդիր չեմ ունեցել, քանի որ միասին աշխատելու փորձ ունեինք: Իսկ ռեժիսոր Մհեր Խաչատրյանի հետ բավականին լավ ենք միմյանց հասկանում, կարճ քննարկումներից հետո անմիջապես ընդհանուր հայտարարի ենք գալիս ու անցնում գործի: Ողջ թիմի հետ միշտ էլ մտերմ եմ եղել, իսկ նրանց հետ աշխատելը առավել հաճելի է»,- նկատեց նա:
 
Արդեն գործող եւ սիրված նախագծում մուտք գործելը Օլյայի համար դժվարոթյուն չէ, միակ դժվարությունը, ըստ դերասնուհու, կայանում է նրանում, որ մինչ այս չի հետեւել սերիալի զարգացումներին եւ հիմա նրա համար ամեն բան նոր է: Այնուամենայնիվ, Օլյան պատրաստ է ներդնել իր ողջ ջանքերը լավ արդյունք ունենալու համար:
«Էլենի օրագրոում» Օլյա Հակոբյանի մասնակցությամբ սերիաները եթերում կլինեն երկուշաբթիից: Իսկ բացի այս հեռուստասերիալը, դերասանուհին պատրաստվում է նկարահանվել նաեւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության արտադրության նոր ֆիլմաշարում, որը բաղկացած կլինի 40 սերիայից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել