Երբ նայում ես վարչապետի հետ ուսանողների հետ հանդիպման տեսագրությունը, ավելի ես համոզվում, որ երիտասարդությունը չունի մտածված քայլեր ու չունի հստակ պատկերացում, թե ինչա ուզում և ինչի համար: 
Դատարկ հարցերի շուրջ վեճ՝ ինչի՞ եք դեմ պաշտպանության ու կրթության նախարարների լինելուն, չէ՞ որ հենց իրենք են ձեր խնդիրներին լուծում տալու, եթե, իհարկե, կարողանաք հոդաբաշխ հիմնավորել՝ ինչ եք ուզում...
Ինչի՞ եք պայքարում տարկետման համար, եթե ինքներդ ծառայել եք, ու հիմա սովորում եք, այսինքն՝ ձեր սեփական օրինակով ցույց եք տալիս, որ բանակը չի խանգարում նորմալ կրթություն ստանալուն ու մասնագետ դառնալուն...
Ի՞նչ կյանքի պլանավորման մասինա խոսքը 18 տարեկանում, եթե նույնիսկ մասնագիտությունը մեծամասամբ ընտրում եք՝ ըստ բալերի հերիքելու սկզբունքի...
Բացի այդ՝ ՊՆ-ն ցույց է տալիս, որ պատրաստ է ամեն հարցի լուծում տալ, և այս բարեփոխումով ոչ միայն հարված չհասցնել երիտասարդների կյանքի որակին, այլև լրացուցիչ հնարավորություններ ստեղծել շատերի համար։

Մի խոսքով՝ ինչ-որ բանի համար պայքար մղելիս պետք է հստակ սահմանել խնդիրները, հիմնավորումներն ու դրանցով առաջ շարժվել, ոչ թե կեղծ օրակարգ ձևավորել ու օգտագործել դասադուլը դասի չնստելու ու բուհերում ինքնահաստատվելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել