ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել` Սուսաննա Տոնոյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի N 436-Ն որոշմամբ սահմանված կարգի 18-րդ կետի «ա» ենթակետը՝ Սուսաննա Ազատի Տոնոյանի հետ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2012 թվականի հուլիսի 4-ին կնքված N 41 ժամկետային աշխատանքային պայմանագիրը 2017 թվականի նոյեմբերի 9-ից համարել լուծված»։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ նրա փոխարեն նույն վարչության պետ է նշանակվել Զոյա Բարսեղյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել