Շները միշտ զգոն են, երբ իրենց տարածքում հայտնվում է անծանոթ մարդ։ Երբ շունը հաչում է, դա ցույց է տալիս ագրեսիա կամ պարզապես անհանգստություն։ Սակայն երբեմն շները ուրախ շարժում են պոչը, երբ անգամ տեսնում են անծանոթ մարդու։

Ինչո՞ւ են շները տարբեր արձագանքներ տալիս մարդկանց տեսնելիս։ Գիտի՞ արդյոք նա ինչ-որ բանի մասին, ինչը դուք տեսնում եք ձեր շրջակայքում։ Շատերը մտածում են, որ մարդը, ով դուր չի գալիս շանը, վատն է։ Արդյո՞ք այդպես է դա։ Ոչ ոք չի կարող տալ ճիշտ պատասխան, որը կվերաբերի աշխարհի բոլոր շներին։ Սակայն փորձ ունեցող անասնաբույժները արդեն հետևել են շներին այդ հարցով և պատրաստ են կիսվել մեզ հետ, այդքան բոլորիս հուզող հարցի պատասխանով։

Շների հոտառությունը 10 000 անգամ ավելի ուժեղ է, քան մարդունը։ Այդ իսկ պատճառով մենք չենք կարող ենթադրել՝ ինչպես են նրանք ընկալում այս աշխարհը և ինչպիսի լրացուցիչ տեղեկատվություն են ստանում։  Զարմանալիորեն, վերապատրաստված շները կարող են տարբերակել նույնիսկ երկվորյակների, որոնք ապրում են միասին ու ուտում են նույն ձևով։ Այս կենդանիները զգում են այն տեղերի հոտը, որտեղ դուք եղել եք, մարդկանց, ում հետ դուք եղել եք, եթե նույնիսկ անցել է մի քանի ժամ այդ ամենից։

Ձեր շունը կարող եք հոտոտել ինչ-որ բան, որին դուք ունակ չեք և սկսի հաչել։ Դա չպետք է ձեզ անհանգստացնի։ Շունը կարող է ընկալել հոտը, որը նա սովորել է ասոցացնել ինչ-որ բացասական բանի հետ։ Շների բոլոր արձագանքները հիմնված են իրենց նախորդ փորձի վրա։ Քանի որ նրանք չեն կարողանում մեզ դրանց մասին տեղեկացնել, մնում է միայն կռահել այդ ամենը։ Այ հենց դրա համար էլ մարդիկ ավելի հաճախ գնում են շների դեռ նոր ծնված վիճակում, որպեսզի խնամեն նրանց և հետևեն դեռ փոքրուց։ Եթե ուզում եք գնել մեծ շուն, հարկավոր է հետևել նրան որոշ ժամանակ, քանի որ ձեզ մոտ կարող է հայտնվել շուն, ով ունի հոգեկան խնդիրներ։

Շները հենվում են իրենց տեսողության վրա ավելի քիչ, քան լսողության վրա։ Երբեմն նրանք հաչում են մարդկանց վրա, երբ տեսնում են նրանց մեջ ինչ-որ յուրահատկություն, որը հիշեցնում է նրանց վտանգի մասին, օրինակ՝ հասակը և շարժվելու ոճը։ Ահա դրա համար էլ շները հաճախ հաչում են ծանոթների վրա, երբ նրանք հագնում են գլխարկ կամ գլխի վերևում պահում անձրևանոց։

Եթե դուք վստահ եք, որ մարդը ոչ մի վտանգ իրենից չի ներկայացնում, սովորեցրեք շանը վերաբերվել նրան ավելի հանգիստ։ Մի քանի անգամ կրկնեք այն հրամանները, որոնց համար դուք խրախուսում եք նրան։ Անհրաժեշտ է, որ նա կատարի դրանք առանց մտածելու։ Երբ արդեն ձեր ծանոթը կմոտենա, շարունակեք երկարեցնել գործընթացը։ Խրախուսեք շանն իր սիրած ուտելիքով։ Այնուհետև խնդրեք, որպեսզի հյուրը հրաման տա և նույնպես հյուրասիրի շան սիրած ուտելիքներից։

Ոչ մի դեպքում չի կարելի հարվածել շանը՝ ակնկալելով այդպիսով պատժել նրան, ցույց տալով, թե ով է գլխավորը։ Ավելի լավ է ժամանակ տրամադրեք նրան վարժեցնելուն։ Ձեր հանձնարարությունն է շեղել նրան։ Դա դժվար է, բայց հնարավոր։

Հարկավոր չէ կասկածել այն մարդուն, ում վրա շունը հաչում է։ Հնարավոր է՝ նա բուրում է այն հոտով, որը շան մոտ անվստահություն է առաջացնում։ Վարժությունների շնորհիվ նրանց միջև վստահություն կառուցեք և պարգևատրեք նրան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել