«Հայաստանի Ազգային ժողովի շենքում կենտրոնացված ջեռուցումը դեռ չի միացվել: Խորհրդարանում բավականին ցուրտ է: Պատգամավորները աշխատասենյակներից դուրս չեն գալիս: Նրանք այլընտրանքային եղանակով լուծել են իրենց սենյակների ջեռուցման հարցը:
 
Մասնավորապես, այսօր Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստն անցկացվեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակում, քանի որ այն ջեռուցվում էր փոքր կալարիֆեր, իսկ համապատասխան նիստերի դահլիճը՝ ոչ: Armtimes.com-ը, երբ Զոհրաբյանից հետաքրքվեց, թե ինչու՞ համապատասխան դահլիճում չի անցկացնում նիստը: Նա պատճառաբանեց, որ հանձնաժողովի անդամ պատգամավորները հարգելի և անհարգելի պատճառով բացակա են, այդ իսկ պատճառով իր աշխատասենյակում է նիստն անցկացնում:
 
Թեև դիտարկենք, որ երեկ գրեթե նույն հանձնաժողովակնների թվով կամ ավելի քիչ, համապատասխան  դահլիճում տեղի ունեցավ մեկ այլ հանձնաժողովի նիստ:
 
«Հայկական ժամանակ»-ն ԱԺ կենտրոնացված ջեռուցման մեկնարկի օրը ճշտելու համար դիմեց կառույցի լրատվության վարչության պետ Արսեն Բաբյանին:  Նրա պատասխանը ստանալուն պես ևս կհրապարակենք»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել