«Երկու օրից լրանում է քրեական հեղի­նակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանևսկոյի մտերիմների՝ Կարեն Դավթյանի և Լևոն Ավետիսյանի սպա­նության երկու ամիսը, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ով կամ ովքեր են հանցա­գործությունն իրականացնողները: «Ժո­ղովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ սպանված տղաները առավել մտերիմ են եղել քրեական հեղինակու­թյուն Արտյոմ Կանևսկոյի եղբոր հետ:
 
Ինչևէ, վերոնշյալ անձանց սպանու­թյունը դեռևս մնում է առեղծված: Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղու­թյամբ ձեռնարկվում են մեծածավալ քնն­չական գործողություններ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ: Քննության շահերից ելնելով՝ պարզված հանգա­մանքների վերաբերյալ տեղեկություններ նախաքննության այս փուլում հրապա­րակման ենթակա չեն»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել