168.am-ը գրում է

Facebook սոցիալական ցանցն սկսել է այն գործառույթի թեստավորումը, որը կանխում է Համացանցում մերկ տեսքով ուրիշների լուսանկարների հրապարակումը: Այս մասին հայտնել է ABC News-ը:

Համակարգը թեստավորվում է  Ավստրաիայում: Facebook-ում պարզաբանել են, որ հեռախոսի մեջ պահպանվող՝ մերկ տեսքով լուսանկարի պաշտպանության համար օգտատերը պետք է այն ինքն իրեն ուղարկի Facebook Messenger-ի միջոցով:

Այնուհետեւ սոցցանցը կստեղծի լուսանկարի թվային «տպվածքը»: «Եթե ինչ-որ մեկը փորձի այդ պատկերը բեռնել նույն թվային «տպվածքով», համակարգը կկանգնեցնի այն, եւ լուսանկարը երեբեք չի հայտնվի սոցցանցում»,- բացատրել են Facebook-ում:

Այսպիսով, նշել են ընկերությունում, սոցցանցի օգտատերերին կհաջողվի խուսափել նախկին զուգընկների պոռնովրեժից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել