Life.tert.am-ը գրում է.

Մոդել Լյուսի Հայրապետյանը, որը ներկայանում է նաև որպես հաղորդավարուհի և դերասանուհի, շուտով հաղորդում կվարի նաև ռադիոյով։  Tert.am Life–ի հետ զրույցում Լյուսին պատմել է նոր աշխատանքի և անընդհատ նոր դաշտ մտնելու միջոցով իրեն գտնելու ցանկության մասին։

«Ամենայն հավանականությամբ, ինձ վստահված կլինեն առավոտյան եթերները։ Եվս մի հետաքրքիր նախագիծ է սպասվում, սակայն առայժմ չեմ ուզում բացահայտել մանրամասները»,– ասաց նա։

Լյուսիի խոսքով` առօրյայում ինքը փոփոխական չէ, սակայն աշխատանքում սիրում է նոր փորձարկումներ անել։ «Ես հատուկ չեմ ձգտում փոփոխությունների։ Կյանքս բերում է նոր իրավիճակներ, ես էլ փորձում եմ»,– ասաց նա։

Մոդելից հետաքրքրվեցինք` արդյոք իրեն չի գտնում, դա է պատճառը, որ պարբերաբար իրեն փորձում է նոր դաշտում։

«Իսկապես, ես ուզում եմ ինձ գտնել։ Գուցե ծիծաղելի հնչի, բայց ես ինձ չեմ գտնում։ Ինձ դուր է գալիս և՛ հաղորդավարությունը, և՛ դերասանությունը, և՛ մոդելինգը։  Վերջերս ինձ առաջարկեցին նկարահանվել սիթքոմում, գլխավոր դերերից մեկն են առաջարկել. սկզբում ասացի, որ չեմ կարող, քանի որ ժամանակս չի ներում, սակայն այսօր առավոտյան որոշեցի, որ կնկարահանվեմ։ Ուզում եմ փորձել և հասկանալ, ի վերջո, ո՞րն է իմը»,– ասաց նա։

Մի մարդը չի կարող ամեն ինչ կատարյալ անել, մոդելը խոստովանում է, որ տարբեր ուղղություններն արդեն սկսում են խանգարել իրար, սակայն մեկը մյուսից գերադասել չի կարողանում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել