Ռեժիսոր Ռիդլի Սքոթը Sony Pictures կինոընկերության հետ խորհրդակցություններից հետո որոշել է «Աշխարհի ամբողջ փողը» ֆիլմից հանել Քևին Սփեյսիի մասնակցությամբ տեսարանները: Variety-ի հաղորդմամբ՝ սկանդալի կենտրոնում հայտնված դերասանին կփոխարինի Քրիստոֆեր Փլամմերը:

Նշվում է, որ որոշ հատվածների վերանկարահանման համար պետք կլինի նորից հրավիրել Մարկ Ուոլբերգին և Միշել Ուիլյամսին, սակայն դա չպետք է առանձնակի խնդիրներ առաջացնի, քանի որ փոխվող տեսարանների մեծ մասում օսկարակիր Սփեյսին կադրում մենակ է:

Հոկտեմբերին դերասան Էնթոնի Ռեփը Սփեյսիին մեղադրել էր սեքսուալ ոտնձգության համար: Դերասանի խոսքով՝ դա տեղի է ունեցել 1986 թ., երբ ինքը 14 տարեկան է եղել, իսկ Սփեյսին՝ 26: «Խաղաքարտերով տնակը» հեռուստասերիալում զբաղված 9 հոգի նույնպես դերասանին մեղադրել են սեքսուալ ոտնձգության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել