Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միությունը հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ ալկոհոլի ամենօրյա օգտագործումը մեծացնում է քաղցկեղի տարբեր տեսակների, այդ թվում՝ կանանց դեպքում՝ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը դաշտանադադարից առաջ և հետո: Այդ եզրակացությունների հիման վրա մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորինս քիչ ալկոհոլ խմել: Այս մասին հայտնում է ScienceAlert-ը:

Մասնագետները վերլուծել են 12 մլն կանանց մասնակցությամբ 119 ուսումնասիրությունների արդյունքները: Նրանք նկատի են ունեցել կրծքագեղձի քաղցկեղի մոտ 260 000 դեպք: Պարզվել է՝ օրական նույնիսկ մեկ բաժակ գինին կամ գարեջուրը մեծացնում է չարորակ ուռուցքի առաջացման հնարավորությունը:

Միաժամանակ, հետազոտողները նշում են, որ իրենք կոչ չեն անում ամբողջովին հրաժարվել ալկոհոլից: Ալկոհոլի օգտագործումը մինչև օրական մեկ բաժակից պակաս նվազեցնելը բավարար է: Պետք է հաշվի առնել ուռուցքների առաջացման այլ գործոններ ևս, այդ թվում՝ ծխելը և սակավաշարժ կենսակերպը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել