Armtimes.com-ը գրում է.

Կառավարության լրատվականը քիչ առաջ հրապարակեց վարչապետ Կարեն Կարապետյանի, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպման տեսագրությունից մի հատված: Լսելով ուսանողների մոտեցումը տարկետման սահմանափակման վերաբերյալ, Վիգեն Սարգսյանն այսպես արձագանքեց. «Տղեք ջան, նայեք, ես ձեր տեղը եղել եմ, դուք իմ տեղը դեռ չես եղել, անպայման լինելու եք»:

Վարչապետ Կարեն Կարապետյանը՝ կատակեց. «Հինգն էլ միասի՞ն՝ դժվար»: Նշենք, որ հանդիպմանը մասնակցում էր  հինգ ուսանող: «Դա հարաբերական է»,- նկատեց Վիգեն Սարգսյանը եւ անդրադարձավ ուսանողների այն պնդմանը, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի հեղինակները Իսրայելի հետ համեմատվելու հարցն են առաջ քաշում:

Նախարարը նշեց, որ Իսրայելի օրինակն առաջ է քաշվել, քանի որ ընդդիմադիրները ԱԺ-ում նշել են, որ Հայաստանը ամենառազմականացված երկրների թվում է : Այդ ժամանակ է խոսք գնացել Իսրայելի հետ համեմատվելուն, սակայն իր խոսքը հետագայում կոնտեքստից կտրված է ներկայացվել: Վիգեն Սարգսյանը նկատեց, որ ինքը վաղուց է խոսում առաջարկված օրենքի նախագծի բովանդակության մասին եւ ուսանողների հետ նույնպես խոսելու ցանկություն ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել