Armtimes.com-ը գրում է.

Այսօր` նոյեմբերի 9-ին, Իժեւսկի Ուդմուրդսկայա փողոցի բնակելի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո շենքի կողային հատվածն ամբողջությամբ փլուզվել է` ներառելով 32 բնակարան: Փլուզումից հետո հրդեհ է բռնկվել, սակայն այն հաջողվել է արագ հանգցնել, հայտնում է kp.ru-ն:

Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքից: Այս պահին դեպքի վայրում աշխատում են բոլոր համապատասխան ծառայությունների աշխատակիցները, տարվում են աշխատանքներ` փլատակների տակ մնացած անձանց դուրս բերման համար: Դեռեւս պարզ չէ նաեւ, թե քանի հոգի են մնացել փլուզված հատվածում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել