Ձեր տրամաբանությունը լա՞վ է զարգացած։

BlogNews-ը Ձեզ է առաջարկում մի հանելուկ, որը կարելի է լուծել միայն տրամաբանության շնորհիվ։ Սա լուծել հաջողվում է մարդկանց միայն 5%-ին։

Մի օր Միսս Սմիթը՝ Փիթերի, Փոլի ու Պատրիկի մայրը, հյուրասենյակից կոտրվող ապակու ձայն լսեց։ Մտնելով հյուրասենյակ՝ նա տեսավ, որ իր սիրելի ծաղկամանը կոտրված է, իսկ փշուրների կողքին ֆուտբոլի գնդակ կա։ Նա հարցրեց իր երեխաներին, թե ինչ է պատահել, սակայն նրանցից յուրաքանչյուրը մի պատմություն պատմեց։

Փիթեր


Փիթերն ասաց մորը, որ Փոլը չի խփել գնդակին՝ հավելելով, որ հստակ գիտի, որ մեղավորը Պատրիկն է։

Փոլ


Փոլն ասաց, որ Պատրիկը մեղավոր չէ և հավելեց, որ ինքը դեռ չի վերջացրել իր տնային աշխատանքները։

Պատրիկ


Պատրիկն էլ ասաց, որ ծաղկամանը Փոլն է կոտրել։ Նա գիտեր դա, քանի որ Փիթերը հաստատ տանը ֆուտբոլ չի խաղացել։

Ո՞վ է կոտրել ծաղկամանը

Մայրը գիտեր որ,

  • Տղաներից մեկի երկու պնդումն էլ սուտ են։
  • Երկու տղաների երկու պնդումն էլ ճիշտ են։

Պատասխանը՝ ներքևում

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

.

Մեղավորը Փոլն էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել