Tert.am-ը գրում է.

Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին ներկա է գտնվել The Virna Lisi Award մրցանակաբաշխության արարողությանը, որն անցկացվել է նոյեմբերի 7-ին Հռոմում: Միջոցառման ժամանակ դերասանուհին պարգևատրվել է Վիրնա Լիզիի անվան պատվավոր մրցանակով:

Elle-ի հաղորդմամբ՝ Բելուչին կինոմրցանակի կարմիր գորգին է հայտնվել նոր սանրվածքով. դերասանուհին մինչև ուսերը հասնող երկարացված կարե է արել:

Հայտնի է, որ տարիներ շարունակ Բելուչին հավատարիմ է եղել իր դասական կերպարին և փորձարկումներ է արել միայն մազահարդարման ժամանակ, իսկ այս անգամ որոշել է ավելի լուրջ փոփոխությունների դիմել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել