Yerkir.am-ը գրում է.

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ այդ հանդիպման նախօրեին համանախագահները առանձին խորհրդակցություններ կանցկացնեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել