Yerkir.am-ը գրում է.

Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց 2018-2020 թվականների տարածքային զարգացման գործառնական ծրագրին հավանություն տալու հարցը: Ըստ նախարարի` այդ ծրագրում առանձնացվել են 8 գերակա ուղղություններ: Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է  «ՀՀ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին»  ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ  սահմանված ռազմավարական նպատակների համար ռազմավարական չափորոշիչների ապահովմամբ:

Նախատեսվում է 2017թ.-ին ունենալ տարածքային զարգացման քաղաքականության իրականացման մեկ ընդհանուր Տարածքային զարգացման գործառնական ծրագիր (ՏԶԳԾ), որը հիմք կհանդիսանա, ՏԿԶՆ բյուջետային ծրագրերի նախապատրաստման և տարածքային զարգացման նպատակներով, արտաքին աղբյուրներից բյուջետային աջակցության ստացման համար։

Որոշումն ընդունվեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել