Նորանկախ Հայաստանի ստեղծման օրից ի վեր ուսանողների համար գործել է ծառայության տարկետման իրավունք՝ հետապնդելով գիտությանը զարկ տալու, գիտելիքահեն տնտեսություն ունենալու նպատակը:

Տեսանք՝ ինչպես է գիտությունն այսօր ամեն քայլափոխին թափվում բոլորի ուղեղներից ու որտեղից որ, առհասարակ, հնարավոր է: Տարկետման իրավունքի ավելի քան քսանամյա կիրառությունն ապացուցեց դրա ոչ արդյունավետությունը, ավելին՝ գիտությամբ զբաղվելու իմիտացիայի ներքո բանակից ազատվելու արատավոր երևույթների առաջացումը: Համակարգն ինքն է փաստել, որ փոխելու ժամանակն է:

Մյուս կողմից էլ՝ ակնհայտորեն այսօր բանակում ծառայելու, ազգային անվտանգության տեսանկյունից, հույժ առաջնահերթության առաջ ենք կանգնած: Դա ավելի է արժևորվում, երբ տարկետման իրավունքի վերացմանը զուգահեռ առաջարկվում են մի քանի ծրագրեր, որոնք բանակում ծառայելու դիմաց մարդուն և նրա ընտանիքը սոցիալապես ապահովող մեխանիզմներ են առաջարկում:

Վերջինի պարագայում օգուտները գոնե սպասելի են, առաջինի դեպքում՝ անօգտակարությունն ապացուցված:

Չեմ հասկանում՝ ցույց անողների փաստարկներն ինչ հիմքերի վրա են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել