Yerkir.am-ը գրում է.

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Վանի Գևաշ (պատմական՝Ոստան) շրջանի Ալթընսաչ գյուղում գտնվող հայկական Սուրբ Թովմաս կիսավեր եկեղեցին օգտագործվում է որպես ախոռ:

Ինչպես տեղեկացնում է Gazetekarınca-ն՝ 11-րդ դարում կառուցված եկեղեցին, որտեղ ամփոփված են եղել Թովմաս առաքյալի մասունքները, գանձագորղերի բացած անցքերի այժմ կանգնած է փլուզման վտանգի առջև:  

Սբ. Թովմաս այցելած հետազոտող-լրագրող Իքրամ Իշլերը պատմել է, որ մի ժամանակ այդ եկեղեցում եղել է հավատք, հնչել հոգևոր երաժշտություն ու պատարագներ մատուցվել, մինչդեռ ներկայումս այդ եկեղեցի օգտագործվում է որպես ախոռ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել