Yerkir.am-ը գրում է.

Հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, ով հայտնել է 2018-ի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, հայտարարել է , որ աջակցում է հակառուսական պատժամիջոցներին. հայտնում է РИА Новости-ն:

«Կարծում եմ` Ռուսաստանը պատասխանատու է այն սարսափելի միջազգային հարաբերությունների համար, որոնք ստեղծվել են: Մենք խախտել ենք միջազգային իրավունքի նորմերը, միջազգային իրավունքի համաձայն` Ղրիմն Ուկրաինային է պատկանում»,-ասել է նա CNN-ին տված հարցազրույցում:

Միևնույն ժամանակ Սոբչակը ասել է, որ հասարակ քաղաքացիները չպետք է տուժեն դրանից: «Ռուս ուսանողները չեն կարողանում ամերիկյան վիզա ստանալ, դա  ազնիվ չէ նրանց հանդեպ, քանի որ չի կարելի պատժել ռուսական ժողովրդին մի մարդու քաղաքականության համար, ում նրան չենք աջակցում»,-ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել