Վիգեն Սարգսյան և ուսանողներ բախումը դեռ կտևի այնքան, մինչև կողմերից մեկի նյարդերը տեղի տան կամ կողմերից մեկը մյուսին կարողանա համոզել, որ սեփական որոշումից հետ կանգնի:

Այս ամենի ընթացքում շահողի դիրքում է ապագա նախարարը, ով այժմ հետաքրքրությամբ ուսումնասիրում և հետևում է բախման ընթացքին: Իրականում պարզ զգացվում է, որ ուսանողների կազմակերպված անմեղ պահանջի հետևում որոշ մարդիկ փորձում են իրենց անձնական հարցերը լուծել, որը ուղղված է Վիգեն Սարգսյանի դեմ:

Իսկ հարցը ունի մի քանի լուծում: Առաջին տարբերակում, որը իմ կարծիքով անհնար է, նախարարը ինչ-որ կերպ կհամոզի ուսանողներին և կուղարկի դասի, տվյալ դեպքում՝ ծառայության: Երկրորդ տարբերակում, որը ամենահավանականն է, նախարարը կա՛մ որոշակի ժամանակ կկասեցնի թեմայի հաստատումը, կա՛մ հրաժարական կտա:

Վիգեն Սարգսյանի հրաժարականին իրականում շատ մարդ է սպասում, քանի որ տվյալ պաշտոնի վրա բազմաթիվ մարդիկ աչք ունեն: Իսկ ուսանողների բողոքի ակցիան Վիգեն Սարգսյանին կտանի, ամենայն հավանականությամբ, դեպի հրաժարական, ու հարցն այնքան ժամանակ օդում կախված կմնա, մինչև նախարար նշանակվի այնպիսի անձ, ում դեմ ցույց անելը կարգելվի բոլոր օղակներով, և նախագիծը, միևնույն է, կանցնի, պարզապես դրա համար դեռ ժամանակ է հարկավոր:

Ամեն դեպքում այն հանգամանքը, որ ուսանողները փորձում են իրենց հետ հաշվի նստեցնել պետական պաշտոնյաներին, շատ գովելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել