operativ.am-ը գրում է․

Դասադուլները քաղաքացիների և ուսանողների իրավունքն են։ Այդ մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ուսանողական բողոքի ալիքին։

Շարմազանովը հիշեցրել է, որ ինքը ոչ միայն դասադուլներ է կազմակերպել, այլև հացադուլ հայտարարել 1995թ. նախագահական նստավայրի առջև։ «Բայց այն ժամանակ իրականությունն այլ էր։ Իշխանությունը մեզ լսելու որևէ ցանկություն չուներ։ 48 ժամվա ընթացքում որևէ իշխանության ներկայացուցիչ չեկավ և չհարցրեց, թե ինչ ենք ուզում»,- նշել է նա:

Այսօր, ըստ Շարմազանովի, Վիգեն Սարգսյանը ցանկություն է հայտնել հանդիպել ուսանողների հետ։ «Բայց ափսոսանքով ասեմ, որ չհամաձայնվեցին ուսանողները։ Միգուցե, նրանց հետաքրքրում էր ոչ թե արդյունքը, այլ գործընթացը»,- նշել է նա։

Ըստ հանրապետականի, դասադուլն իրենց քաղաքական դիրքորոշման վրա չի ազդել։ «Այս օրենքն անհրաժեշտ է, բխում է ՀՀ անվտանգության ամրապնդման շահերից։ Չի կարելի պրիմիտիվացնել և ասել, թե միայն տարկետման հարցն է։ Այնտեղ շատ ավելի լուրջ հարցեր կան։ Մենք պաշտպանել և պաշտպանելու ենք Վիգեն Սարգսյանի ներկայացրած օրինագիծը»,- ասել է Շարմազանովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել