operativ.am-ը գրում է 

Ադրբեջանում հրաժարվում են շարունակել փետրվարյան ձախողված դիվերսիոն գործողությունների հետևանքով վիրավորներից մեկի՝ հատուկ նշանակության ուժերի զինծառայող Ռուստամ Գյուլուզադեյի ( Quluzadə Rüstəm) բուժումը։

Գյուլուզադեն, ամենայն հավանականությամբ, փետրվարի 26-ին ծանր վիրավորումը ստացել է Ակնայի ուղղությամբ ձախողված դիվերսիայի ժամանակ՝ քանի որ ծառայում էր Ակնային հարակից Թարթառի շրջանի զորամասերից մեկում։

Դիմելով ադրբեջանական լրատվական կայքերից մեկին՝ ադրբեջանցի հատուկջոկատայինը հայտնել է, որ մոտ 9 ամիս գտնվելով Բաքվի կենտրոնական զինվորական հոսպիտալում պատշաճ բուժում չի ստացել, իսկ բժիշկների անփութության հետևանքով անշարժացել են վիրավոր ձեռքերը։ Զինծառայողը նշել է նաև, որ Բաքվի հոսպիտալում հրաժարվում են շարունակել բուժումը ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել