21 –րդ դարում արդեն ընդունված է այն պնդումը, որ կանայք թույլ սեռ չեն և ոչնչով չեն զիջում տղամարդկանց։ Իհարկե, սա հինալաի է, սակայն միշտ չէ, որ այսպես է եղել։ Ընդամենը մեկ դար առաջ կանանց համար դժվար է եղել վարել նորմալ կենսակերպ և բավարարել նույնիսկ ամենաաննշան ցանկություններն ու պահանջները։ Սակայն կան մի շարք բացառությունները. միշտ էլ եղել են այնպիսի կանայք, ովքեր ժամանակից առաջ են ընկել։

BlogNews –ը Ձեզ է ներկայացնում 5 կանանց, ովքեր կարողացել են անել անհավանականը՝ չնայելով առկա արգելքներին։

Մոդ Վագներ


Նույնիսկ այսօր, դաջվածքներով կանանց հանդեպ խտրականություն է դրվում։ Իսկ այ մեկ դար առաջ այդ մասին խոսելն անգամ անհեթեթություն կդիտարկվեր։ Եվ այդպես ապրում էին բոլորը, բացի Մոդ Վագներից, ով դարձավ 20 –րդ դարի առաջին կանանցից, որը ոչ միայն դաջվածքներ արեց, այլ նաև ինքը սովորեց ուրիշների վրա պատկերներ դաջել։

Աննետ Քելլերման


Ժամանակակից նորմերի համար չափազանց զուսպ լողազգեստը, որը կրում է պրոֆեսիոնալ լողորդուհի Աննետ Քելլերմանը, 20 –րդ դարի սկզբում համարվում էր ամբողջովին անընդունելի։ Եվ չնայած որ Աննետին ձեռբակալեցին «անսահման անպարկեշտության» համար, վերջինիս ջանքերի շնորհիվ կանայք կարողացան մոռանալ լողալու զգեստների գոյության մասին մասին։

Շարլա Տակրալ


Դժբախտաբար, Հնդկաստանում ապրող կանանց կյանքը նույնիսկ այսօր լի է շատ սահմանափակումներով։ Հենց այդ պատճառով էլ կրկնակի զարմանալի է այն, որ 21 –ամյա Շարլա Տակրալը 1936թ. –ին դարձավ Հնդկաստանի առաջին կինը, ով ստացավ օդաչուի լիցենզիա։ Կարճ ժամանակ անց, ընտանեկան իրավիճակից ելնելով, Շարլան ստիպված եղալ հրաժարվել օդաչուի կարիերայից, նա կարողացավ դառնալ հատուստի և զարդերի հաջողակ դիզայներ։

Նենսի Ուեյկ


Անգլիացի Նենսի Ուեյկը կարողացավ դառնալ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆրանսիական դիմադրության լավագույն օտարազգի լրտեսներից։ Նենսին իրեն դրսևորել է որպես իրական զինվոր և գեստոպոներից խույս տալու ֆենոմենալ ունակության համար ստացել է «Սպիտակ Մկնինկ» մականունը։

Ռոզալինդ Ֆրանկլին


Բիոֆիզիկ Ռոզալինդ Ֆրանկլին հսկայական ավանդ ունի գիտության զարգացման գործընթացում, քանի որ կարողացել է ԴՆԹ –ի կառուցվածքի հստակ ռենդգենոգրամաներ անել։ Ցավոք սրտի, նրա աշխատանքի կարևորությունը այն տարիներին թերագնահատվել է և նա չի կարողացել ստանալ Նոբելյան մրցանակ, որը հանձնվել է Ֆրենսիս Կրիկին, Ջեյմս Ուաթսոնին և Մորիս Ուիլկինսոմին, ում աշխատանքը հիմնված է եղել Ռոզալինդ Ֆրանկլին աշխատանքից ստացված արդյունքների վրա։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել