Սմարթֆոններն այնպես են արմատացել մեր կյանքում, որ առանց դրանց հնարավոր չէ սկսել օրը։ Շատերը, սակայն, սկսել են գանգատվել iPhone-ի զարթուցիչի ձայնի տհաճությունից։ Շատերը խոստովանել են, որ զարթուցիչի «Ռադար» մեղեդիից իրենց մոտ առաջանում է սմարթֆոնը պատին հարվածելու ցանկություն։

Թոբի Սևիլը, ով հանդիսանում է կենցաղային աղմուկի հետազոտություններով զբաղվող Quiet Mark ընկերության գլխավոր ինժեներ, ասում է, որ «Ռադարի» նյարդայնացնող գործոնի գաղտնիքը ձայնի հաճախականության մեջ է, որը տատանվում է մարդու ականջի համար ոչ հարմարավետ միջակայքում՝ 2-5 կՀց։ Նրա խոսքով՝ Presto մեղեդիի պարագայում պատկերն ավելի սադիստական է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել