Tert.am-ը գրում է.

Նոյեմբերի 10-ին Սահմանադրական դատարանը կհրապարակի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների 26 պատգամավորների դիմումը՝ Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության վերաբերյալ: Tert.am-ի հետ զրույցում կողմերից Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասաց, որ գումարված նիստերը համապատասխանում են օրենքի պահանջին, իսկ այն ժամանակ քաղաքապետի թեկնածու, այժմ ավագանու անդամ Քրիստ Մարուքյանն ասաց, որ հակասություններն այնքան ակնհայտ են, որ երկրորդ կարծիք լինել չի կարող:

Մամիկոն Ասլանյանն ասաց, որ իրեն իրավունք չի վերապահում Սահմանադրական դատարանի որոշումների մասին խոսելու: Նրա խոսքով՝ իրավական հարթությունում գտնվող խնդիր է, երկու կողմն էլ ներկայացրել են իրենց դիրքորոշումներն ու հիմնավորումները:

«Ես գիտեմ, որ այն օրենքների կետերը, որոնցով առաջնորդվել ենք, որոնց համապատասխան Վանաձորի ավագանին նիստեր է գումարել, այս պահին գործող օրենքներին լիովին համապատասխանում են, և որևէ հակասություն չկա: Մնացածը կորոշի Սահմանադրական դատարանը»,-ասաց Ասլանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել