Նոյեմբերի 5-ին Հայաստանի տասը մարզերում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ...Որոշ տեղերում, օգտագործելով ապրիլին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների տեխնոլոգիաները՝երբ նույն կուսակցության մի քանի անդամներ իրենց թեկնածությունն էին դնում որևէ ընտրատարածքում և դրանով հարազատ կուսակցության համար ձայներ ապահովում,կիրառվեցին նաև նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ... 
Այս ՏԻՄ ընտրություններն աչքի ընկան նրանով,որ պայքարը հիմնականում ընթանում էր ՀՀԿ-ի ներկայացուցիչների միջև...Եթե որոշ համայնքներում ինքնաառաջադրված ՀՀԿ-ական թեկնածուները հաղթեցին պաշտոնապես ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուներին և դրանով պահպանեցին իշխանությունը ՀՀԿ-ի ձեռքում,ապա Շիրակի մարզում ՀՀԿ-ն խայտառակ պարտություն կրեց,որի արդյունքում,երեք խոշորացված համայնքներից ընդամենը մեկում՝ Անիում տարան հաղթանակ... 
Շիրակի մարզում առանց այդ էլ թույլ դիրքեր ունեցող ՀՀԿ-ի համար Մարմաշեն համայնքում,որը միավորում է 15 գյուղեր, իշխանությունը զիջելը կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ին մեծ հարված էր Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության համար...Պարտության պատճառներից մեկը հենց այն էր,որ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարը, հաշվի չառնելով ՀՀԿ-ի թույլ դիրքերը մարզում, չտիրապետելով ընտրական տեխնոլոգիաներին և առաջնորդվելով սխալ ռազմավարությամբ,իսկ ավելի ճիշտ սպասարկելով ինչ-որ մեկի, այլ ոչ թե կուսակցության շահերը, հասավ նրան,որ ամենակարևոր համայնքում՝Մարմաշենում,որի մեջ մտնող գյուղերից շատերը Գյումրիի արվարձանային խոշոր բնակավայրեր են և որոնց արդեն նախկին գյուղապետերից շատերը ՀՀԿ-ական էին,ՀՀԿ-ն պարտվեց...ՀՀԿ-ն Մարմաշենի համայնքապետի ընտրությանը ներկայացված էր պաշտոնապես առաջադրված Թորգոմ Սահակյանով և ինքնաառաջադրված Աշոտ Եղոյանով...ՀՀԿ-ականների միջև ծավալված կատաղի պայքարի արդյունքում շահեց դաշնակցականը...Իսկ ի՞նչ արեց ՀՅԴ-ն...Ընտրեց շատ ճիշտ ռազմավարություն. առաջադրեց այդ տարածաշրջանում բավականին հարգված գործարար Կարեն Արշակյանի թեկնածությունը,որը ՀՅԴ-ի միակ թեկնածուն էր և, բավական լավ աշխատանք տանելով, ստացավ հաղթանակի դափնին... Այդ ընթացքում ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը ինտրիգներ էր լարում Աշոտ Եղոյանի դեմ,ինչ-ինչ մեթոդներով փորձում մրցապայքարից դուրս հանել վերջինիս և նկարահանվում Թորգոմ Սահակյանին գովերգող քաղաքական գովազդներում...Ասեմ,որ մարդկանց վրա վերջինիս այս տիպի գործունեությունը շատ բացասական ազդեցություն ունեցավ,որի արդյունքում Սահակ Մինասյանի թեկնածուն պարտություն կրեց... Արդյունքում՝15 գյուղերը "դաշնակցականացվեցին" իր բոլոր հետևանքներով ՀՀԿ-ի համար... 
Գրեթե նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել Անիի համայնքապետի ընտրությունների շուրջ...ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված Արտակ Գևորգյանի դեմ պայքարում և ինտրիգներ էր լարում նույն ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը,ով ըստ լավատեղյակ աղբյուրների, պաշտպանում էր Սառնաղբյուր գյուղից առաջադրված մի այլ թեկնածուի,ով բավականին հարգված է այդ տարածաշրջանի բնակչության կողմից...Սրանով "դավադրությունների տեսության" սիրահար Սահակ Մինասյանը մի խնդիր էր ցանկանում լուծել...Պարտության մատնելով Արտակ Գևորգյանին` նա անմիջական հարված կհասցներ վերջինիս քավորին՝նույն սառնաղբյուրցի,ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանին,ով բավական ուժեղ դիրքեր ունի Անիի տարածաշրջանի գյուղերում...Սակայն հականիկոյանական ուժերին չհաջողվեց կյանքի կոչել իրենց ծրագիրը...Արտակ Գևորգյանը, 3909 ձայն ստանալով և առաջ անցնելով մոտակա մրցակցից մոտ 2000 ձայնով, դարձավ խոշորացված Անի համայնքի ղեկավար... 
Ախուրյան խոշորացված համայնքում,որը միավորում է 5 բնակավայր,հաղթանակ տարավ Ախուրյան գյուղը 21 տարի ղեկավարած Արծրունի Իգիթյանը...Չնայած այն հանգամանքին,որ ՀՀԿ-ական Համլետ Պետրոսյանն առաջադրել էր իր թեկնածությունը,ՀՀԿ-ն պաշտոնապես աջակցեց իր կոալիցիոն գործընկերոջ թեկնածուին,որը ևս դժգոհություն առաջացրեց ՀՀԿ-ականների շրջանակում... Արդյունքում,Շիրակի մարզում ՀՀԿ-ն պարտություն կրեց...
Ի դեպ,մեկնաբանելով սեփական անհաջողությունները(Անիի համայնքապետի ընտրություններում վերջինս ոչ մի լումա չունի) ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարը հայտնել էր,որ իրենք հաղթել են,քանի որ հաղթանակ է տարել ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերը...Զավեշտալի և անտրամաբանական բացատրություն...Հետաքրքիր է,ու՞մ շահերն է իրականում պաշտպանում ՀՀԿ կառույցի ղեկավարը...Սեփական կուսակցության,ինչ-որ անհատի կամ անհատների,որի կամ որոնց սեփական խաղն է առաջ տանում Շիրակի մարզում և անհաջողություն կրում,որի արդյունքում տուժում է կուսակցությունը,թե՞... 
Հետաքրքիր փաստ.ՀՀԿ-ական պարոն Մինասյանի շրջապատում բազմաթիվ հակաիշխանականների կարելի է տեսնել,ովքեր իրենց սոցցանցերի էջերում կարող են անձնական վիրավորանքներ տալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին,կաթողիկոսին և այլ կարկառուն ՀՀԿ-ների (կան բազմաթիվ ապացույցներ)...20 տարի Շիրակի մարզի կրթական ոլորտը ղեկավարած Սահակ Մինասյանը "յոթը լարի վրա խաղացող է"...Բայց մի օր գալու է պատասխան տալու ժամանակը... 
Հ.Գ.Զավեշտալի փաստ...Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին բարև չեն տալիս Շիրակի մարզի բազմաթիվ կարկառուն ՀՀԿ-ականներ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել