Թուրք գրող Քեմալ Յալչինը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայ ժողովրդից ներողություն է խնդրել 1915 թվականի ցեղասպանության համար:

«Նախ և առաջ՝ ես ցանկանում եմ թուրքերն ու հայերը, թուրքերը և քրդերը և ամբողջ մարդկությունը միասին ապրեն և միմյանց հանդեպ թշնամանք չլինի: 100 տարի շարունակ հայերը պայքարել են ցեղասպանության ճանաչման համար, իսկ թուրքերը ժխտել են այն: Ցեղասպանությունը ճանաչված է շատ երկրների կողմից, բայց ոչ Թուրքիայի կողմից: Կարծում եմ, որ մի օր Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Ես ուզում եմ, որ մեր ապագա սերունդները խաղաղ ապրեն»,- ասել է Յալչինը:

Այնուհետև հայերենով դիմել է հաղորդավարուհուն. «Իմ սիրելի հայ քույր, քո ցավը իմ ցավն է: Ես՝ որպես թուրք, ներողություն եմ խնդրում բոլոր հայերից: Դժվար է ներել, բայց ավելի դժվար է ներվել, ներիր ինձ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել