«ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ լիագումար նիստերից կամ հանձնաժողովների նիստերից բացակայություննե­րի դեպքում աշխատավարձից պահումներ են կատարվում: Յուրաքանչ­յուր ամսվա վերջում հանձնաժողովնե­րը պետք է հաշվետվություն ներկայաց­նեն՝ պատգամավորների բացակայու­թյան հետ կապված: Միայն թե «Ժողո­վուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով այդ տեղեկանքները, պարզել է կեղծիք­ների շարք: Օրինակ՝ ըստ այդ տեղե­կանքի՝ ԱԺ տարածքային կառավար­ման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնա­ժողովի նիստերից հոկտեմբեր ամսվա ընթացքում բացակայություններ չեն եղել: Նախ նշենք՝ հոկտեմբեր ամսին այս հանձնաժողովը մեկ նիստ է գումարել՝ ամսի 16-ին, և այդ նիստում ներկա չի եղել, օրինակ, ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանը, որին գրեթե չենք տեսնում նաև լիագումար նիստերում: Եվրոպա­կան ինտեգրման հարցերի հանձնաժո­ղովում էլ նման «ակտիվ» պատգամա­վորներ կան: Օրինակ՝ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշ­տական հանձնաժողովի նիստում եր­բեք չեք տեսնի Սամվել Ալեքսանյանին կամ Մելիք Մանուկյանին: Ու չնայած այս ամենին՝ նրանք «ներկա» ստանում են: Իհարկե, չի բացառվում, որ ազգըն­տիրներն, այնուամենայնիվ գալիս են խորհրդարանի հանձնաժողովների նիստերին, ակտիվ հարցուպատասխանի մասնակցում, պարզապես մենք՝ հա­սարակ մահկանացուներս, չենք տես­նում, չենք լսում, և նրանց գործունեու­թյունը միայն ԱԺ ղեկավարությանն է «հասանելի»՝ հավանաբար հենց հա­տուկ ակնոցների միջոցով»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել