«Պարզվում է՝ «վերևներում» ոչ միայն «ճշտվել» է, թե նախագահ-վարչապետ ինչ կոնֆիգուրացիա է լինելու, այլև, թե «ով է բռնելու ոտները, ով է ասելու «Հալեպը»»: Այսինքն՝ ով որտեղ է նստելու 18-ից հետո: Որոշվել է՝ Սերժ Սարգսյանը կշարունակի նստել Բաղրամյան 26-ում՝ նախագահականում, բայց որպես վարչապետ: Կարեն Կարապետյանը՝ որպես առաջին փոխվարչապետ, կշարունակի նստել կառավարությունում,: Դրա համար էլ վերանորոգում են նրա սենյակը և կառավարության որոշ հարկաբաժիններ: ՀՀ ապագա նախագահը, ըստ մեր տեղեկությունների, կնստի Անվտանգության խորհրդի «գեղատեսիլ» շենքում, ուր ժամանա­կին նստում էր Արթուր Բաղդասարյանը: Որոշ տեղեկություններով, քանի որ Արմեն Գևորգյանը կստանձնի փոխվարչապետներից մեկի պաշտոնը, նա էլ կշարունակի նստել Բաղրամյան 26-ում: Դատելով նստավայրերից՝ կառավարման  բուրգում ոչինչ չի փոխվելու»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել