«Նոր Սահմանադրության «գործարկմանը» զուգահեռ 2018-ին տեղի կունենան տոտալ կադրային տեղաշարժեր բոլոր մակարդակներում՝ տեղեկաց­րեց մեր աղբյուրը: «Այդ թվում և՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբում. ԳՇ պետի ամենահավանական թեկնածուն Ռիժին է՝ Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպա­նության նախարարը»,- ասաց նա: Բա Մոսին: «Դժվար է ասել, վերջին աղմուկից հետո ինքը կարծես խաղից դուրս է մնացել»: Հիշեցնենք, որ «աղմուկը» կապված էր ՊՆ մատակարարման, ինչպես նաև իր ենթակաների նկատմամբ վե­րամբարձ, վիրավորական պահվածքի հետ: Նա, ճիշտ է, դրա համար հրապարակային ներողու­թյուն խնդրեց, սակայն նրա հետագա պաշտո­նավարումը հայտնվել է կասկածի տակ նաև այն պատճառով, որ Մովսես Հակոբյանն անչափ մտերիմ է Սեյրան Օհանյանի հետ և, ըստ «չար» լեզուների, «բավական» հիացած է Օհանյանի տիկնոջ «ատամնաբուժական» գրառումներով»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել