«Մաքսային ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակին Հայաստանից խոշոր եղջերավոր անասունների արտահանումը աճել է մոտ հինգ անգամ: Եթե 2016թ. հունվար-հունիս ամիսներին արտահանել են 1400 գլուխ անասուն՝ 550 հազար դոլար արժողությամբ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 735 հազար դոլար արժողությամբ 6900 գլուխ խո­շոր եղջերավորներ: Իսկ «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանի տվյալներով՝ մինչ այժմ մոտ 12 հազար գլուխ անասուն է արտահանվել, ինչը նո­րից 5-6 անգամ շատ է անցած տարվա ցուցանիշից: Նույն մաքսային ծառայության տվյալներով՝ առաջին կիսամյակում արտահանված 6900 գլուխ անասունից 6700-ը Իրաք է տեղափոխվել: Ըստ տեղեկությունների՝ արտահանողը գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել