Operativ.am-ը գրում է

Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ տղամարդ է ձերբակալվել‚ ով փորձել է սպանել «բոլոր սպիտակ ոստիկաններին»: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Տղամարդու անունն է Մայքլ Արեգա‚ նա Տեխաս նահանգի Դալլաս քաղաքից է:

Fox News-ը հատկապես նշել է Արեգայի Ֆեյսբուքյան գրառումը այն մասին‚ որ գտնվում է Վաշինգտոնում: Նաև նա գրառում է կատարել‚ որտեղ ասվում է‚ որ նա ուղևորվում է Սպիտակ Տուն՝ սպանելու այնտեղի «բոլոր սպիտակ ոստիկաններին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել