1․ Դուք ուզում եք ձեր ողջ կյանքն անցկացնել զովացուցիչ ըմպելիքներ վաճառելո՞վ, թե՞ ուզում եք փոխել աշխարհը:

2․ Ես վստահ եմ, որ հաջողակ ձեռնարկատերերին անհաջողակներից առանձացնում է առաջինների համառությունը:

3․ Դուք չեք կարող պարզապես հարցնել սպառողներին, թե ինչ են նրանք ուզում, քանի որ մինչ դուք կստեղծեք այն, ինչ նրանք ուզում են, նրանք կսկսեն այլ բան ուզել:

4․ Հիմնականում մարդիկ չեն հասկանում՝ ինչ են ուզում, մինչ դուք նրանց դա ցույց չեք տալիս:

5․ Ես իմ բոլոր տեխնոլոգիաները կփոխանակեի Սոկրատի հետ հանդիպելու հնարավորության հետ:

6․ Ես միակ մարդն եմ, ով գիտի, թե ինչ է նշանակում մեկ տարվա ընթացքում քառորդ միլիարդ կորցնել: Դա շատ լավ է նպաստում անհատականության ձևավորմանը:

7․ Մեկ անգամ Պաբլո Պիկասոն ասել է. «Լավ նկարիչները կրկնօրինակում են, հանճարները՝ գողանում»: Մենք երբեք չենք ամաչել գողանալ ուրիշների հանճարեղ մտքերը:

8․ Գիտե՞ք՝ որ կարգախոսով եմ ես առաջնորդվում. «Դուք երբեք չեք իմանա, թե ինչ էիք փնտրում, մինչև չգտնեք այն»:

9․ Իմաստ չկա գործի ընդունելու խելացի մարդկանց և թելադրելու նրանց՝ ինչ անեն: Մենք գործի ենք ընդունում խելացի մարդկանց, որպեսզի նրանք մեզ ասեն, թե ինչ անենք:

10․ Երբ ես գումար չէի ունենում, նստում, մտածում էի, այլ ոչ թե վազում աշխատելու: Գաղափարը ամենաթանկ ապրանքն է ողջ աշխարհում:

11․ Սխալներ չգործել նշանակում է ապրել ոչ լիարժեք կյանքով:

12․ Ձեր ժամանակը սահմանափակ է, մի վատնեք այն այլոց կյանքով ապրելու վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել