Life.tert.am-ը գրում է.

Պրոդյուսեր, սցենարիստ, դերասանուհի Դիանա Գրիգորյանի որդին` Շառլը, երեկ դարձել է 10 տարեկան, ինչի կապակցությամբ տարբերվող միջոցառում է ունեցել։  Tert.am Life–ի հետ զրույցում Դիանան պատմեց, որ օրը կազմակերպելիս հաշվի են առել Շառլի նախասիրությունները։

«Ինքն էլ, քույրն էլ, ֆուտբոլի մեծ սիրահարներ են։ Ընկերներով հավաքվեցին սպորտային համալիրներից մեկում, որտեղ ֆուտբոլ խաղացին, այնուհետև ճաշեցինք, տարբեր  խաղեր խաղացին։ Մանկական սրճարանի փոխարեն ընտրեցինք սպորտային համալիր, քանի որ ինքն էլ արդեն անցել է այդ տարիքից։ Արդեն 10 տարեկան է, ունի կայուն հետաքրքրություններ»,– ասաց մայրն ու հավելեց, որ նախկինում էլ շատ մանկական միջոցառումներ չեն կազմակերպել, քանի որ երեխաների ծնունդները ևս առիթ են հարազատ ու մտերիմ մարդկանց հետ հանդիպելու։ Հյուրերը երբեք միայն երեխաներ չեն եղել։

Պրոդյուսերի ընտանիքում ավանդույթ է հոբելյարին շնորհավորել կեսգիշերին։ Շառլի տարեդարձն էլ բացառություն չէ։ Կեսգիշեին նրանք հյուրեր են ունեցել, որոնց հետ տոնել են փոքրիկ դերասանի 10-ամյակը։

«Մեր տուն եկան եղբայրս, մեր քավորը` իրենց ընտանիքներով, գործընկերներս։ Շառլը շատ ուրախացավ այդ ամենից, որովհետև շատ է ոգևորվում նման բաներից։ Փոքրիկ միջոցառմանն էլ տոնական տրամադրությամբ է սպասում։ Ամանորին էլ է այդպես սպասում. սիրում է, որ բոլորը ներկա են լինում, հայրն այստեղ է լինում»,– պատմեց Դիանան։

Տարեդարձին հայրը ներկա չէր, քանի որ ԱՄՆ–ում է, սակայն իր նվերներով ուրախացրել է որդուն։ Ընտանիքի անդամներն ամեն բան արել են` տան փոքրին հաճելի անակնկալներ համար։ «Հայրն իրեն զինեց հերթական տեխնիկայով` լավ նոութբուքով, որը նաև որպես iPad է ծառայում իրեն։ Մենք էլ իրեն ոսկյա շղթա նվիրեցինք սուրբ գրքով, որի մեջ գրված է «Հայր մեր»–ը։  Շատ էր ուզում ունենալ դրանից, որովհետև Ալլային նվիրել էինք, իրեն ոչ»,– ասաց մայրը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել