Armtimes.com-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլուն տրվել է օրինական փաստաթուղթ, որում նշված է, որ ուկրաինական քաղաքացիությունից զրկված քաղաքական գործիչը օրինական կարգով է գտնվում Ուկրաինայի տարածքում:  Սակայն ինքը՝ Սահակաշվիլին ասել է, որ չի սահմանափակվելու միայն այս փաստաթղթով եւ մտադիր է դատական կարգով վերականգնել իր քաղաքացիությունը, փոխանցում է Vesti-ն` հղում անելով ուկրաինական ԶԼՄ-ներին:

Ուկրաինայի քաղաքացիություն Միխայիլ Սահակաշվիլուն տրամադրել էր անձամբ նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ անձամբ ինքն էլ ավելի ուշ զրկել էր դրանից: Սեպտեմբեր ամսին Սահակաշվիլին ստիպված էր եղել խախտել Ուկրաինայի սահմանը, ինչի համար էլ մեղադրվել էր` անօրինական կարգով սահմանը հատելու համար, գործն ավարտվել էր ընդամենը գումարային տուգանքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել