Armtimes.com-ը գրում է.

Նոր տարվա տոնական օրերին դեռ երկու ամիս ժամանակ կա: Սովորաբար տոն օրերին առաջին սպառման մթերքները մեր երկրում թանկանում են: «Հայկական Ժամանակն»  արձանագրել է Նոր տարվա տոնական սեղանի համար ավանդաբար անհրաժեշտ մթերքների այսօրվա գները: 

Ստորեւ ներկայացված գները ձեւավորվել են տարբեր խանութներ կատարած մեր շրջայցի ժամանակ:

Մսամթերք

Հավի կրծքամսի 1 կիլոգրամն արժե 2570 դրամ, ամբողջական հավի 1 կգ-ն 1560 դրամից է սկսվում: Տավարի ոսկորով միսն արժե 2890 դրամ, տավարի ֆիլեն՝ 3350 դրամ, տավարի փափուկ միսն արժե 3650 դրամ: Խոզի մատներն արժեն 3540 դրամ, խոզի չալաղաջի գինն այսօր 3740 դրամ է:

Երշիկեղեն

Բժշկական երշիկներն սկսվում են 1կգ-ը 1500 դրամից, ապխտած երշիկները հետեւյալ գներն ունեն. «Բեկոն»՝ սկսած 800 դրամից մինչեւ 2110 դրամ ( մեկ հատը՝  200 գրամանոց քաշով ), Պիկանտ՝ 2520 դրամ (հատը), Մայա Սեմյա՝ 1460 դրամ (հատը): Բաստուրմա՝ 1 կգ-ը սկսվում է 10 հազար 500 դրամից, սուջուխը՝ 5 հազար դրամից մինչեւ 6600 դրամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել