Կոմպոզիտոր, էստրադային երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինն Առաջին ալիքով «Ազնիվ խոսք Իգոր Նիկոլաևի հետ» ծրագրի ընթացքում պատմել է իր հայկական արմատների մասին։

«Մայրս ծանոթացել է հորս՝ Գալուստ Հովհաննեսի Պետրոսյանի հետ ճակատում, այնտեղ էլ նրանք ամուսնացել են։ Սակայն պատերազմից հետո մայրս վերադարձել է Մոսկվա, իսկ հայրս՝ Հայաստան»,- պատմել է Դոբրինինը։

Երգիչը հայտնել է, որ կյանքում ոչ մի անգամ չի հանդիպել հոր հետ, չնայած նա իմացել է իր գոյության մասին։

Վյաչեսլավ Դոբրինինը հանդիսանում է մոտ 1000 երգերի հեղինակ, բազմաթիվ մրցանակների ու պարգևների դափնեկիր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել